1 դեկտեմբերի 2003 - 21:22 AMT
ՎՐԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ Է ՆՇԱՆԱԿԵԼ ԵՐԿՐԻ ՀԱՅԱԲՆԱԿ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ
Վրաստանի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեն կենտրոնական իշխանությունների նոր լիազոր ներկայացուցիչներ է նշանակել երկրի երկու հիմնականում հայաբնակ շրջաններում: Վրացական աղբյուրների հաղորդագրության համաձայն, Սամցխե-Ջավախեթիի շրջանում ներկայացուցիչ է դարձել Վանո Մերաբիշվիլին, Քվեմո Քարթլիում` Իրակլի Օկրուաշվիլին: Առաջինը ներկայացնում ե «Բուրջանաձե-ժողովրդավարներ» դաշինքը, երկրորդը` Միխաիլ Սահակաշվիլու գլխավորած «Միասնական ազգային շարժումը»: