17 դեկտեմբերի 2011 - 10:25 AMT
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ սատարում է Բրայզայի թեկնածությանը Բաքվում դեսպանի պաշտոնում

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ սատարում է Բրայզայի թեկնածությանը Բաքվում դեսպանի պաշտոնում: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, նման հայտարարություն է արել ամենօրյա ճեպազրույցում Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը՝ պատասխանելով այն հարցին, թե կհաստատվեն արդյոք Կոնգրեսում ԱՄՆ դեսպանները Մոսկվայում ու Բաքվում մինչ նոր տարի, թե այդ պաշտոնները թափուր կմնան:

«Կարծում եմ, դուք գիտեք, որ մենք սատարում ենք թեկնածուներին: Մենք ցանկանում ենք, որ այդ շատ կարևոր պաշտոնները թափուր չմնան»,-ասել է Վիկտորիա Նուլանդը: