Թուրքիայի կենտրոնական մասում գտնվող Նևշեհիր քաղաքում մզկիթ է քանդվել, որի շինարարությունը դեռևս չէր ավարտվել: Ինչպես հաղորդում է Sabah թերթը, կառույցը քանդվել է մզկիթի գմբեթի կանգնեցման ժամանակ:
Պատահարի արդյունքում զոհվել է մեկ շինարար: Ավերակների տակ տաս հոգի է գտնվում: Հաղորդվում է նաև, որ պատահարի արդյունքում չորս հոգի ծանր վնասվածքներ է ստացել:
Մզկիթի քանդվելու պատճառն ու հանգամանքները չեն հաղորդվում: