19 դեկտեմբերի 2011 - 16:02 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայկ Դեմոյան. Դառնալով ՄԱԿ ԱԽ անդամ, Ադրբեջանը գործի դրեց իր իսկ համար վտանգավոր մեխանիզմ

ՄԱԿ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելուց հետո Ադրբեջանը գործի դրեց իր իսկ համար վտանգավոր մեխանիզմ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարաել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Հայկ Դեմոյանը: Նա մասնավորապես նշեց, որ «հետագայում Ադրբեջանի իշխանությունները ստիպված են լինելու բացատրել բնակչությանը, թե ինչու իրենց չհաջողվեց լուծել Ղարաբաղի հարցը նման ազդեցիկ միջազգային ատյանում ներկայացված լինելով»:

Պատասխանելով Ադրբեջանի ու ղարաբաղյան հարցի ազդեցության մասին հարցին՝ Դեմոյանը նշել է, որ հաիզվ թե այդ գործոնները կարող են լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման վրա: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին ընդհանուր առմամբ՝ Դեմոյանն ընդգծել է, որ թուրքերը փորձում են «արդյունքի հասնել չկատարելով պարտավորությունները»՝ նկատի ունենալով թուրքերի փորձերը հարաբերությունների հաստատման գործընթացում լճացման համար մեղքը հայկական կողմի վրա բարդելը:

ՖՈՏՈՇԱՐՔ