26 նոյեմբերի 2003 - 23:16 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵԱՀԿ ՄԱԱՍՏՐԻԽՏԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը կմասնակցի Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախարարների խորհրդի նիստին, որը տեղի կունենա դեկտեմբերի 1-2 հոլանդական Մաաստրիխտ քաղաքում: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, համաժողովում, մասնավորապես, կքննարկվի եւ կընդունվի 21-րդ դարում անվտանգության եւ անկայունությանը դիմակայելու ԵԱՀԿ ռազմավարությունը: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար, երկրի նախագահի ղարաբաղյան կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Արազ Ազիմովը, Մաաստրիխտում քննարկվելու է նաեւ ղարաբաղյան հիմնախնդիրը: