26 նոյեմբերի 2003 - 21:51 AMT
ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ
«Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սահակաշվիլին առաջադրվել է որպես Վրաստանի նախագահի պաշտոնի միասնական թեկնածու «Բուրջանաձե-Ժողովրդավարներ» եւ «Ազգային շարժում» կուսակցությունների կողմից: «Ես պատրաստ եմ հաղթել նախագահական ընտրություններում»,- հայտարարել է նա: Սահակաշվիլու խոսքերով` ներկա փուլում գլխավոր խնդիրն է կարգավորել հարաբերությունները Վրաստանի բոլոր տարածաշրջանների հետ, հատկապես` Աջարիայի: Բացի այդ, նշել է նա, անհրաժեշտ է կարգավորել հարաբերությունները հարեւան պետությունների հետ, հատկապես` Ռուսաստանի, որը մեծ եւ դրական դեր խաղաց Վրաստանի վերջին իրադարձություններում: Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները նշանակված են հունվարի 4-ին: Ըստ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի այսօր հայտնած կանխատեսումների` նախկին ընդդիմության մյուս երկու առաջնորդներ Նինո Բուրջանաձեն եւ Զուրաբ Ժվանիան կզբաղեցնեն խորհրդարանի խոսնակի եւ պետնախարարի պաշտոնները: