26 նոյեմբերի 2003 - 19:34 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻԳ-29 ԿՈՐԾԱՆԻՉԻ ՎԹԱՐԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԹՌԻՉՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՂՔՈՎ
Հայաստանում ռուսական ՄիԳ-29 ռազմական ինքնաթիռի աղետը տեղի է ունեցել թռիչքների ղեկավարության մեղքով: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտարարել է պատահարի պատճառների հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովի անդամներից մեկը: «Աղետի պատճառների հետաքննությունն ավարտվել է: Վթարը տեղի է ունեցել թռիչքները ղեկավարող խմբի պատճառով, որն ինքնաթիռը սարեր է ուղղել դժվար օդերեւութաբանական պայմաններում», - հայտարարել է նա: Նրա խոսքերով` «սարերում օդաչուն գործել է անվստահ, որը եւս նպաստել է վթարին»: