26 նոյեմբերի 2003 - 19:33 AMT
ՎՐԱՍՏԱՆԻ ԵՐԿՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՂՋՈՒՆԵԼ ԵՆ ՇԵՎԱՐԴՆԱՁԵԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Սամցխե-Ջավախեթիի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների խորհուրդը ողջունում է Էդուարդ Շեւարդնաձեի հրաժարականը, որով կանխվեց երկրում սպառնացող արյունահեղության վտանգը: Ինչպես հաղորդում է «Ա-Ինֆո» գործակալությունը, խորհուրդը նաախօրեին հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է արել հայ ազգաբնակչությանը` Վրաստանի համար ճակատագրական այս օրերին պահպանել հանգստություն եւ լինել շրջահայաց: Խորհուրդը նաեւ իր համոզվածությունն է հայտնել, որ Վրաստանում սահմանադրական կարգի վերահաստատմամբ եւ ժողովրդավարական արժեքների ամրապնդմամբ, հնարավորություն կստեղծվի լուծումներ գտնել, ինչպես Վրաստանի բոլոր ժողովուրդների, այնպես էլ Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայ ազգաբնակչության սոցիալ-տնտեսական, մշակութային եւ քաղաքական խնդիրներին: Միեւնույն ժամանակ հայկական կազմակերպությունների խորհուրդը հերքել է հաղորդագրությունները Ախալքալակում իրավիճակի սրման մասին` իբրեւ թե «Ջավախքում ինքնակառավարման գործընթացի սկսման» կապակցությամբ: