21 դեկտեմբերի 2011 - 14:08 AMT
Դեկտեմբերի 24-27 Հայաստանում կանցնի ավանդական դարձած Ձմեռային փառատոնը

Դեկտեմբերի 24-27 Հայաստանում կանցնի ավանդական դարձած արդեն 5-րդ «Ձմեռային փառատոն 2011-ը»: Ինչպես Երևանում լրագրողներին է հայտնել փառատոնի գաղափարի հեղինակ, «Դիիմ քոմյունիքեյշնզ» ընկերության տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը, միջոցառումը կմեկնարկի դեկտեմբերի 24-ին ավանդական ձմեռային շքերթով, որը կսկսվի Հանրապետության հրապարակից մինչև Սիրահարների այգի, որտեղ տեղի կունենա տոնական համերգ: Ըստ նրա, միջոցառումներին կմասնակցեն Կաղանդ պապը, պարային և երաժշտական խմբեր: «Նաև փառատոնի շրջանակներում մենք մտադիր ենք կազմակերպել ձմեռային խաղեր և երաժշտական օրեր»,-ասել է նա:

Րաֆֆի Նիզիբլյանը հայտնել է նաև, որ Ձմեռային փառատոնը կավարտվի Կաղանդ պապերի մրցավազքով, որտեղ նախապես գրանցված մասնակիցները կմրցեն Ipad-ի համար:

Նաև նրա խոսքով, փառատոնի շրջանակներում կանցնի օնլայն-միջոցառում, այդ թվում օնլայն երեկույթ, որը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին:

«Ձմեռային փառատոն կազմակերպելով, մենք նպատակ ունենք ոչ միայն տոնական տրամադրություն տարածել, այլ նաև վերածել Հայաստանը ձմեռային զբոսաշրջության կենտրոնի»,-ասել է Նիզիբլյանը: