24 նոյեմբերի 2003 - 22:18 AMT
ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների այս տարվա ընթացքում հերթական, երրորդ հանդիպումը, հավանաբար, կկայանա դեկտեմբերի սկզբին Բրյուսելում` Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ) անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման շրջանակներում: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել անցյալ շաբաթվա վերջում` երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցի ընթացքում: Պատասխանելով հայ-թուրքական սահմանի բացման մասին լրագրողների հարցերին` Վ.Օսկանյանը նշել է, որ որեւէ կոնկրետ պայմանավորվածություն այդ մասին չկա: Ընդ որում, նա ավելացրել է, որ Աբդուլա Գյուլի հետ բանակցություններում քննարկվում է սահմանը բացելու հնարավորությունը դիվանագետների եւ արտասահմանյան զբոսաշրջիկների համար: