24 նոյեմբերի 2003 - 21:48 AMT
ԳԵՐՄԱՆԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԷԴՈՒԱՐԴ ՇԵՎԱՐԴՆԱՁԵԻՆ
Գերմանիան պատրաստ է ցանկացած պահի ընդունել Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բելա Անդայի խոսքերով, «եթե Էդուարդ Շեւարդնաձեն որոշի եւ ցանկանա գալ ԳԴՀ, ապա, հաշվի առնելով նրա ավանդը Գերմանիայի միավորման գործում, նրան այստեղ կասեն «Բարի գալուստ»: Նշենք, որ օրերս ԶԼՄ-ները հաղորդում են, թե Բադեն-Բադենում միջնորդների միջոցով Շեւարդնաձեի համար առանձնատուն է ձեռք բերվել: