24 դեկտեմբերի 2011 - 12:30 AMT
Դեկտեմբերի 24-ին տեղի կունենա շախմատի կանանց աշխարհի առաջնության 6-րդ տուրը

Դեկտեմբերի 24-ին թուրքական Մարդին քաղաքում տեղի կունենա շախմատի կանանց աշխարհի առաջնության 6-րդ տուրը: Հայաստանի հավաքականը, որը 6-րդ տեղում է, կհանդիպի ՀԱՀ թիմի հետ, որը վերջին 10-րդ տեղում է:

Առաջին խաղատախտակի վրա Էլինա Դանիելյանը կխաղա Սեսիլ Վան դեր Մերվի, Լիլիթ Մկրտչյանը Անժել Սոլոմոնսի, Լիլիթ Գալոյանը Դենիս Ֆրիկի, իսկ Մարիա Կուրսովան Լաուրեն Վան Նիեկերկի հետ:

Առաջնության առաջատար Չինաստանը կհանդիպի Հունաստանի հետ, Ուկրաինան՝ Վրաստանի, Հնդկաստանը՝ Ռուսաստանի և Թուրքիան՝ Վիետնամի հետ: