21 նոյեմբերի 2003 - 22:34 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴԱՇՆԱԿԱՀԱՐՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
Նոյեմբերի 23-30 Երեւանում կկայանա Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների առաջին միջազգային մրցույթը: Ինչպես տեղեկացրել է մրցույթի կազմկոմիտեի նախագահ, Երեւանի կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանը, մրցույթին մասնակցում է 27 դաշնակահար Հայաստանից, Բելգիայից, Հունաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ Ուկրաինայից: Ժյուրիի կազմում ընդգրկվելու են հանրահայտ երաժիշտ-պրոֆեսորներ Մոսկվայից, Լոնդոնից, Տոկիոյից եւ Երեւանից: Մրցույթում անպայմանորեն կատարվելու են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները: Գլխավոր մրցանակը կազմում է 15 հազար դոլար: