24 դեկտեմբերի 2011 - 15:42 AMT
Ահմադ Դավութօղլուն, մոռանալով թուրքական փակ արխիվների մասին, կոչ է արել Հայաստանին «բացել» այսպես էլ բաց արխիվները

1915թ դեպքերի հետաքննության համար Երևանը պետք է բացի իր փակ պատմական արխիվները, շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմադ Դավութօղլուն, հաղորդում է թուրքական TRT 1 հեռուստաալիքը:

«Թուրքիան պատրաստ է հետաքննել 1915թ-ի դեպքերը: Մենք բազմիցս ասել ենք այդ մասին: Եվ Հայաստանը նույնպես պետք է բացի իր պատմական արխիվները»,-ասել է Դավութօղլուն:

Ի տարբերություն Թուրքիայի, որի Գլխավոր շտաբի արխիվները մինչ օրս փակ են ոչ միայն արտասահմանցիների, այլ նաև Թուրքիայի քաղաքացիների համար, Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ իր արխիվները բաց են բոլոր ցանկացողների համար: Բացի այդ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նախատեսվում էր Օսմանյան կայսրությունում 1915թ իրադարձությունների հետաքննության համար, հայ և թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծում: Հայկական կողմը անահամաձայնություն էր հայտվել դրան` հայտարարելով, որ Հայոց ցեղասպանության փաստը քննարկաման ենթակա չէ: