24 դեկտեմբերի 2011 - 17:04 AMT
Ֆրանսիան պահանջե՞լ է թուրքական բեռնանավի ոչնչացում

Ֆրանսիական պետական կառույցների լիազորները պահանջում են մինչև ապրիլի 6 ոչնչացնել Թուրքիայի «Բրեմեն ՏԸ» բեռնանավը, որը փոթորկի արդյունքում հայտնվել է ֆրանսիական ափերի մոտ:

Նավը Բրետանի ափերի մոտ հայտնվել է ծանծաղուտում, հաղորդում է SalamNews-ը` հղելով թուրքական Anadolu գործակալությունը: Ատլանտիկայի և Մորբիհանի ղեկավարությունները պահանջում են մինչև դեկտեմբերի 29 իրենց ներկայացնել նավի ապամոնտաժման և ոչնչացման նախագծերը:

Ֆրանսիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները վատացել են այն բանից հետո, երբ դեկտեմբերի 22 Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք:

Դրանից հետո Անկարան ետ է կանչել իր դեսպանին Փարիզից և սպառնում է բոլոր հարաբրությունների խզմամբ: