21 նոյեմբերի 2003 - 19:30 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԻՐ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսարանում ձեռնարկվել են անվտանգության ուժեղացված միջոցներ` նախօրեին այդ քաղաքում իրականացված ահաբեկչությունների կապակցությամբ: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանն այսօր տեղեկացրել է Թուրքիայում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Իբրագիմ Նաբիօղլուն: Նրա խոսքերով` դիվանագիտական անձնակազմի անվտանգության ապահովման նպատակով հյուպատոսարանի պաշտպանության համար ներգրավված են թուրքական ոստիկանության լրացուցիչ ուժեր: Նաղիբօղլուն տեղեկացրել է, որ տվյալ պահին Ստամբուլում իրականացված ահաբեկչությունների արդյունքում տուժածների թվում չկան Ադրբեջանի քաղաքացիներ: