19 ապրիլի 2003 - 20:51 AMT
ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԼԻՏՎԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ
Ապրիլի 21-23-ը նախատեսվում է Լիտվայի պաշտպանության նախարար Լինաս Լինկեւիչյուսի այցը Հայաստան: Ինչպես հաղորդել են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում, այցի ընթացքում Լիտվայի նախարարը` Հայաստանի ղեկավարության հետ կքննարկի պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները: