21 նոյեմբերի 2003 - 17:53 AMT
ԱՄՆ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՋԱՆՔԵՐԸ
ԱՄՆ ողջունում են ահաբեկչության սպառնալիքներին հակազդելուն ուղղված Հայաստանի ջանքերը: Ինչպես հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ Դուգլաս Դեւիդսոնը, «Միացյալ Նահանգներն ուրախ են արձանագրել, որ Հայաստանն առաջ է շարժվում հակաահաբեկչական օրենսդրության ընդունման եւ կոնկրետ միջոցառումների իրականացման ճանապարհով», տեղեկացնում է «Մեդիասմաքս» գործակալությունը: