21 նոյեմբերի 2003 - 17:52 AMT
ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՈՒԺԵԼ Է ՆԱԵՎ ՏԵՂԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ
Նախօրեին Ստամբուլում իրականացված ահաբեկչական գործողությունների արդյունքում քաղաքի հայկական համայնքի շատ ներկայացուցիչներ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Պայթյուններից մեկի էպիկենտրոնի անմիջական հարեւանությամբ գտնվող հայերին պատկանող մի քանի խանութներ լուրջ վնասվել են, իսկ նրանց տերերն անհայտ կորած են համարվում: Պայթյունների հետեւանքով ջարդվել են Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու եւ մերձակա ծխական շինությունների ապակիները, տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը: