26 դեկտեմբերի 2011 - 18:36 AMT
2011 թվականին հայ մարզիկները նվաճել են ավելի քան 130 մեդալ

2011 թվականին հայ մարզիկները նվաճել են ավելի քան 130 մեդալ: Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի խոսքով, ՀԱՕԿ-ը կազմակերպել է բազմաթիվ մրցաշարեր առողջ ապրելակերպի տարածման համար:

«Հայ մարզիչների մասնագիտական որակները բարելավելու նպատակով ՀԱՕԿ-ը կազմակերպել և անցկացրել է մենապայքարային, կիրառական, խաղային տարբեր մարզաձևերի մասնագիտական դասընթացներ, որոնք ղեկավարում էին արտասահմանցի ճանաչված մասնագետները»,- Ռոստոմյանի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Այս տարի Օլիմպիական կոմիտեն համագործակցության պայմանագիր է կնքել Ռուսաստանի «Ֆորվարդ» մարզահագուստի ֆիրմայի հետ: Այդ մարզահագուստով հայ օլիմպիականները առաջին անգամ հանդես կգան Լոնդոնի օլիմպիական խաղերում: «Եկող տարի մեր առաջնահերթ խնդիրը Լոնդոն -2012- ում Հայաստանի մարզիկների մասնակցությունն է:Առայժմ ունենք 10 ուղեգիր: Այս թիվն, անշուշտ, կավելանա»,- նշել է Ռոստոմյանը:

Նա ՀԱՕԿ-ի անունից շնորհավորել է մարզաշխարհի ներկայացուցիչների և ողջ հայ ժողովրդի գալիք Ամանորը: