Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է, որ Իսրայելի հարձակումը Իրանի վրա հավասարազոր է ինքնասպանության, հաղորդում է «IRNA» գործակալությունը:
Վահիդիի խոսքով, սիոնիստական ռեժիմը լիարժեքորեն մեկուսացված է և չի հարձակվի Իրանի վրա: «Իրանի պատասխան հարվածը կլինի այնքան կործանարար, որ ռեժիմի գոյությունը հարցականի տակ կդրվի»,-հայտարարել է նա:
Նախարարը պնդում է, որ Իսլամական Հանրապետությունը ունակ է ինքնուրույն մշակել ամենանոր սպառազինությունը, ինչպես նաև բավականին զարգացել է անվտանգության ոլորտում: