Իրանը մտադիր է 300 նոր բազմաֆունկցիոնալ նավահանգիստ կառուցել Պարսից և Օմանի ծոցերի ափերին: Այդ մասին հայտարարել է ծովագնացության և նավահանգիստների կազմակերպության ղեկավար Սեյեդ Ատաոլլա Սադրը, հայտնում է FarsNews գործակալությունը:
Ըստ նրա, նավահանգիստների տեղակայման վայրերն արդեն որոշված են:
«Մենք արդեն 40 ծովային նավահանգիստ ենք կառուցել, յուրաքանչյուրը 3 մլն դոլար արժողությամբ: Ներկայումս Իրանի բեռնափոխադրումների ամենամյա ծավալը կազմում է 150 մլն տոննա: Մինչ 2015թ. այդ ցուցանիշը զգալիորեն կաճի»,-հայտարարել է ծովագնացության և նավահանգիստների կազմակերպության ղեկավարը: