Այսօր Ռուսաստանի ինտերնետ օգտագործողների համար մոտ 30 րոպե անհասանելի է եղել Google ընկերության ծառայությունները՝ սկսած Gmail-ից մինչև Google Search:
Սա արդեն երկրորդ դեպքն է դեկտեմբեր ամսվա մեջ: Առաջին անգամ Google-ն անհասանելի էր դեկտեմբերի 22-ին, գրում է Lenta.ru-ն: Ինչպես հայտնել էին Google-ի ներկայացուցիչները, այդ ժամանակ տեխնիկական խնդիրներ կային օպտիկամանրաթելային ցանցի հետ:
Իսկ թե ինչը հանդիսացավ պատճառ խնդրի կրկնության համար, դեռ պարզ չէ:
Այս պահին Google-ի ծառայությունները արդեն հասանելի են Ռուսաստանում: