19 ապրիլի 2003 - 20:52 AMT
ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԲԱԼԿԱՆՆԵՐՈՒՄ ԽԱՂԱՂԱՐԱՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ
Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն միջազգային խաղաղարար գործընթացներին: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հուլիսի 1-ից Հայաստանի զինված ուժերի մի զորամաս` հունական խաղաղարար գումարտակի կազմում ձեռնամուխ կլինի Կոսովոյում իր առաքելության կատարմանը: