27 դեկտեմբերի 2011 - 17:47 AMT
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը

Դեկտեմբերի 27-ին Մարդինում ավարտվեց աշխարհի շախմատի կանանց թիմային առաջնությունը:

Հայաստանի հավաքականը, որը վերջին տուրում ոչ ոքի է խաղացել Ռուսաստանի հետ, 9 միավորով ավարտեց իր ելույթը 6-րդ հորիզոնականում: 14 միավորով չեմպիոնական կոչումը նվաճեց Չինաստանի հավաքականը: Ռուսաստանը, գրավելով 13 միավոր, նվաճեց արծաթե մեդալներ: 11 միավորով 3-րդ հորիզոնականը գրավել է Հնդկաստանի հավաքականը:

Ուկրաինայի և Վրաստանի հավաքականները 10-ական միավորով համապատասխանաբար զբաղեցրել են 4-րդ և 5-րդ հորիզոնականները: 7-րդ հորիզոնականը զբաղեցրել է Վիետնամը, 8-10-րդ հորիզոնականները զբաղեցրել են Հունաստանը, Թուրքիան և ՀԱՀ-ը: