Գերմանիայի ԱԳ նախարարը խոստացել է 2012թ-ից մեղմել վիզայի ռեժիմը: «Ես կողմ եմ հանդես գալիս վիզայի լիբերալ քաղաքականությանը, որն արտահայտում է Գերմանիայի դերը գլոբալիզացված աշխարհում»,-հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Գվիդո Վեստերվելլեն Reuters-ին տրված հարցազրույցում: Արտասահմանում Գերմանիայի ավելի քան 60 ներկայացուցչություններում կսկսվեն վիզային վճարման անկանխիկ համակարգի տեստավորումները: Կարագանա նաև փաստաթղթերի փաթեթի մշակումը` այդ թվում նաև այն դեպքերում, երբ անհրաժեշտություն կլինի անվտանգության ծառայությունների ստուգումների:
Վիզայի համար բոլոր փաստաթղթերը ապագայում հնարավոր կլինի գտնել ինտերնետում: Բացի այդ, արտասահմանում գերմանական առևտրային պալատները կկարողանան ընդունել իրենց անդամների վիզայի հայտերը: Դրա հետ մեկտեղ, այն երկրնրում, որտեղ Գերմանի մեկնել ցանկացողների մեծ հոսք կա, 2012թ-ից հայտերի մի մասը մշակվելու է կոմերցիոն ծառայությունների կողմից:
ԱԳ նախարարի կարծիքով, դա շահավետ կլինի ինչպես անհատների, այնպես էլ ընկերությունների համար: Վեստերվելլեն կարծում է, որ վիզայի տրամադրման պարզությունը չի սպառնա Գերմանիայի անվտանգությանը: Ընդ որում, ռուսների և չինացիների համար, ովքեր ձգտում են վիզաների տրամադրման լիարժեք դադարեցմանը, ԳՖՀ կառավարությունը այդպես էլ չի պատրաստվում դա անել: