28 դեկտեմբերի 2011 - 10:04 AMT
Ֆրասիացի քաղաքգետները միավորվել են թուրքական սպառնալիքների դեմ

Ֆրանսիայի քաղաքական ուժերը միավորվել են թուրքերի կողմից պատգամավորների հասցեին հնչող սպառնալիքների դեմ, մասնավորապես` ցեղասպանությունների ժխտումը քրեականցնող օրինագծի նախաձեռնող Վալերի Բոյերի:

Այսպես, սկսած Ժողովրդական շարժման միությունից մինչև Սոցիալիստական կուսակցությունը, պատգամավորները Բոյերի հետ համակարծիք են եղել: Վերջինս Ֆրանսիայի ԱԺ-ում Հայոց ցեղասպանության ժխտում քրեականացնոց օրինագծի ընդունումից հետո, սպառնալիքների է արժանացել, գրում է Libération-ը:

Այս առնչությամբ պատգամավորներից մեկը`արմատական ձախ կուսակցության անդամ Ժան-Միշել Բելեն հայտարարել է. «Ես չեմ կիսում Վալերի Բոյերի քաղաքական համոզմունքները, սակայն քննադատում եմ սպառնալիքներն ու ահաբեկումները»: Շաբաթվա սկզբից ցեղասպանությունների ժխտումը քրեականցնող օրինագծի հեղինակ Վալերի Բոյերը սպառնալիքներ է ստանում, իսկ նրա կայքը հաքերային հարձակման է ենթարկվել:

Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: