28 դեկտեմբերի 2011 - 12:25 AMT
Windows Phone Marketplace-ում օրական ավելանում է 265 ծրագիր

Microsoft Windows Phone բջջային օպերացիոն համակարգի ծրագրերի օնլայն խանութում այժմ կա ավելի քան 50 000 ծրագիր։ Այս մասին հաղորդում է E-week-ը։

Իհարկե 50 000-ը շատ քիչ է համեմատած Apple-ի 400 000 iOS ծրագրերի հետ։ Սակայն պետք է նշել, որ Windows Phone-ին պահանջվել է շուրջ 14 ամիս հասնելու 50 000 ծրագրի։ Օրինակ Android-ի օնլայն խանութը այս նույն ցուցանիշը գրանցել էր միայն 19 ամսում, իսկ iOS-ին ավելի կարճ ժամանակահատվածում՝ 12 ամսում։

Ըստ AAWP-ի, օրական Windows Phone marketplace-ում տեղադրվում է շուրջ 265 ծրագիր ավելի քան 13 000 նախագծողների կողմից։ Սա նշանակում է, որ ընդամենը 40 օրում ևս 10 000 ծրագրով ավելացավ Marketplace-ը: Կարելի է ենթադրել, որ 2012-ին ծրագրերի արագ ավելացում կգրանցվի։

Windows Phone Marketplace-ում ծրագրերի 58%-ը անվճար է, 14%-ը վճարովի՝ անվճար նախնական տարբերակով, իսկ մնացած 29%-ը՝ վճարովի։