Դեկտեմբերի 28-ին, տեղական ժամանակով 11.52-ին Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում` Արտաշատ քաղաքից 6 կմ դեպի հարավ տեղի է ունեցել 3.0 մագնիտուդով երկրաշարժ:
Ինչպես նշված է Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է մասնավորապես Երևանում և Մասիսում` 3 բալ, Արտաշատում, Արարատում և Վեդիում` 3-4 բալ ուժգնությամբ:
Միևնույն ժամանակ Եվրոպական սեյսմիկ կենտրոնի կայքի տվյալներով երկրաշարժը տեղի ունեցել Երևանից 33 կմ հարավ, Արտաշատից 7 կմ հարավ, Լուսառատ գյուղից ընդամենը 1 կմ հյուսիս-արևմուտք:
Ավելի վաղ մենք հայտնել էին Իրանի և Թուրքիայի սահմանին, Երևանից 28 կմ հեռավորության վրա գրանցված երկրաշարժի մասին: