28 դեկտեմբերի 2011 - 17:21 AMT
Վերջին 5 տարիների ընթացքում հայտնաբերվել է 2000-ից ավել հուշարձան

2006-2011թթ-ի ընթացքում «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հայտնաբերվել են 2008 հուշարձան: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ նշեց ՊՈԱԿ-ի տնօրեն Հակոբ Սիմոնյանը:

Նրա խոսքով հուշարձանների պահպանության պետական ցուցակում 2005 թ-ին ընդգրկված էին 24.102 հուշարձան, իսկ այժմ այդ թիվը կազմում է 26.160, որոնց մեծ մասը հենց այդ հայտնագործած հուշարձաններն են:

2011 թ-ի ընթացքում կենտրոնը հայտնաբերել է բազմաթիվ բացառիկ հուշարձաններ, որոնց թվում են Երևանից 30 կմ հեռու Վերին նավերի բրոնզեդարյա դամբարանը, որտեղ հայտնաբերվել է Չինաստանից հայտնաբերված նեֆրիտի կտոր, Եղվարդում հայտնաբերվել է Տիգրան Մեծի զորավարի դամբարանը, որն ընդգրկում է 10 հեկտար տարածք և մի շարք այլ դամբարաններ և ամրոցներ:

Կենտրոնը մասնակցել է նաև բազմաթիվ տեղական և միջազգային գիտաժողովների, իսկ եկող տարի հրատարակելու է «Հուշարձան» տարեգիրքը: