19 ապրիլի 2003 - 19:12 AMT
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿԱՅՑԵԼԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ՄԱՅԻՍԻ ԿԵՍԵՐԻՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան մայիսի կեսերին: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Նա կասկած է հայտնել հակամարտության կարգավորման առումով միջնորդների նոր առաջարկություններով հանդես գալու վերաբերյալ: «Ամենայն հավանականությամբ, նրանք մտքեր կփոխանակեն երկրների ղեկավարությունների հետ»,- ասել է նախարարը: Նրա խոսքերով` հնարավոր է, որ դրանից հետո նոր կներկայացվեն հակամարտության կարգավորման վերաբերյալ կոնկրետ առաջարկություններ: