19 ապրիլի 2003 - 19:36 AMT
ԻՐԱՔՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ ԵՆ ՉՈՐՍ ՏԵՂԱՑԻ ՀԱՅԵՐ
Իրաքում ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել են չորս տեղացի հայեր, որոնք պատահաբար ընկել են փոխհրաձգության տակ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով` զգալի կորուստներ հայկական համայնքը չի կրել: Չեն տուժել Բաղդադի հայկական եկեղեցին, ինչպես նաեւ Հայաստանի դեսպանության շենքը: Կողոպտվել են միայն Բաղդադի հայկական թաղամասերից դուրս բնակվող հայերի տները: Նախարարը նշել է, որ անհրաժեշտության դեպքում տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար հայկական կողմը պատրաստ է Իրաք ուղարկել փրկարարների խումբ: