9 հունվարի 2012 - 19:32 AMT
«Ամերիաբանկը» ծրագրում է դուրս գալ Վրաստանի բանկային շուկա՞

Հայկական «Ամերիաբանկը» ծրագրում է Վրաստանի բանկային շուկա դուրս գալ` որպես անկախ խաղացող, գրում է «Բիզնես Գրուզիան»` հղում կատարելով «Կոմերսանտ» ռադիոյին:

Գործակալության տվյալների համաձայն, արդեն փետրվարին պաշտոնական հայտարարություն կկատարվի:

Անցյալ տարի բանկը ծրագրում էր ձեռք բերել «Էյչ Էս Բի Սի – Վրաստան» բանկի ակտիվները, բայց այդ ժամանակ բանկի կառավարիչը վրացական շուկան ոչ մրցակցային հայտարարեց երկու բանկերի գերակայության պատճառով: