Արթուր Աբրահամը (Գերմանիա) պատրաստվում է ռինգ վերադառնալ երկար ընդմիջումից հետո: Europapark Rust-ում բռնցքամարտիկի բաց մարզմանը ներկա էին 1000 երկրպագուներ, իսկ արգենտինացի Պաբլո Ֆարիասի հետ մենամարտի բոլոր 4000 տոմսերն արդեն վաճառվել են: «Ես շատ շնորհակալ եմ աջակցության համար իմ երկրպագուներին: Ես արտակարգ շոու ցույց կտամ: 2012 թվականն ինձ համար մեծ տարի է լինելու: Ես ուզում եմ կրկին աշխարհի չեմպիոն դառնալ»,- ասել է Աբրահամը, հաղորդում է box-club.ru-ն:
Օֆֆենբուրգում Baden-Arena-ում հունվարի 14-ին կայանալիք երեկոյի մյուս կարևոր մենամարտում գերմիջին քաշային կարգում WBO վարկածով չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը կխաղարկի իր տիտղոսը` չափելով իր ուժերը Հենրի Վիբերի հետ: