19 ապրիլի 2003 - 19:11 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ՁԵՌՆՊԱՀ Է ՄՆՈՒՄ ՈՐԵՎԷ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՄԻՆՉԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԱՐՏԸ
Լեռնային Ղարաբաղի հարցերով Եվրախորհրդի խորհրդարանային վեհաժողովի զեկուցող Թերրի Դեւիսը հակամարտության տարածաշրջան կատարած իր այցի ավարտին ձեռնպահ է մնացել որեւէ հայտարարությունից` մինչեւ Հայաստանում խորհրդարանական եւ Ադրբեջանում նախագահական ընտրությունների ավարտը: Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ ցանկացած հայտարարություն միջամտություն կլինի այդ երկրների ներքին քաղաքական կյանքին: «Ճիշտ չի լինի, եթե իմ կողմից արված որեւէ արտահայտություն անդրադառնա ընտրությունների ընթացքին»,- ասել է Թ. Դեւիսը: Զեկուցողը տեղեկացրել է նաեւ, որ Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցի ծրագրերը նույնն են: Նրա խոսքերով` հանդիպումներ են կայացել Հայաստանի ղեկավարության, խորհրդարանական խմբակցությունների եւ խմբերի, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների եւ փախստականների հետ: