10 հունվարի 2012 - 16:33 AMT
Կայացել է Հայաստանի շախմատի կանանց առաջնության վիճակահանությունը

Հայաստանի շախմատի կանանց առաջնության առաջին տուրում կխաղան Մարիա Կուրսովա-Նարինե Գասպարյան, Նելլի Աղինյան-Հասմիկ Ղամբարյան, Մարիա Գևորգյան-Լիա Մարտիրոսյան, Լիանա Աղաբեկյան-Շուշաննա Սարգսյան, Նաիրա Մարտիրոսյան-Աննա Հայրապետյան, Անահիտ Խառատյան- Եվգենիա Դոլուխանովա զույգերը: 67-րդ առաջնությունը մեկնարկում է հունվարի 11-ին և ավարտվում հունվարի 22-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը: Հանդիպումների սկիզբը կլինի երևանյան ժամանակով 15:00:

Առաջնության առաջատարը կհամալրի Հայաստանի շախմատի կանանց հավաքականը, 1-3 տեղերը զբաղեցրածները կմասնակցեն Հայաստանի 2013թ առաջնությանը, իսկ 1-5 տեղերը զբաղեցրածները` Եվրոպայի 2012թ անհատական առաջնությանը: 6-8 տեղերը զբաղեցրածներին հնարավորություն կտրվի մասնակցելու Aeroflot open միջազգային առաջնությանը: