Հունվարի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,9 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 388.23 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 388.26 դրամ:
Հունվարի 9-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 387.04 դրամ` հունվարի 10-ի համեմատ նվազելով 0.03 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 494.83 դրամ` նվազելով 0.35 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.04 կետով` կազմելով 12.24 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: