19 ապրիլի 2003 - 19:08 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԱՑՎԵԼ Է ՄԱՀԱՊԱՏԻԺԸ
Հայաստանի Ազգային ժողովըն ընդունել է Քրեական oրենսգրքի նոր նախագիծ, ըստ որի երկրում վերանում է մահապատիժը: Նոր Քրեական օրենսգրքում, որը ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա օգոստոսի 1-ից, պատժի առավելագույն չափ է սահմանվում ցմահ բանտարկությունը: Միեւնույն ժամանակ, ցմահ բանտարկության դատապարտված անձիք 20 տարի անց կարող են հույս ունենալ պայմանական-վաղաժամ ազատման: Նոր օրենսգրքի համապատասխան կվերանայվեն նաեւ ծանր հանցագործություններ կատարած մի քանի տասնյակ մարդկանց մահվան դատավճիռները: Միեւնույն ժամանակ, Հայաստանի Ոստիկանության պետի խորհրդատու Միքայել Գրիգորյանի խոսքերով` նոր Քրեական օրենսգրքի դրույթները չեն տարածվում այն անձանց վրա, որոնք կատարել են ծանր հանցագործություններ (սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, ահաբեկչություններ, անչափահասների բռնաբարություն եւ այլն) մինչեւ իսկական օրենքի ուժի մեջ մտնելը: