Հունվարի 16 ATP (Թենիսի միջազգային ասոցիացիան) հրապարակել է հերթական վարկանիշը` աշխարհի ուժեղագույն թենիսիստների շարքը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանն նահանջել է 23-րդ հորիզոնականով: Այժմ նա 630 միավորով 87-րդ տեղում է:
Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել Նովակ Ջոկովիչը (Սերբիա) 13630 միավորով, 2-րդ տեղում 9595 միավորով Ռաֆայել Նադալն է` Իսպանիա, 3-րդ տեղում է Ռոջեր Ֆեդերերը` Շվեյցարիա: Վերջինս ունի 8010 միավոր:
Հունվարի 16 Նալբանդյանը Australian open-ում, որը տեղի կունենա Մելբուրնում, կխաղա ֆին Յակո Նիեմինենի հետ` Ֆինլանդիա: Պաշտոնական խաղերում թենիսիստները հանդիպել են 11 անգամ, և 7:4 հաշվով առջևում է արգենտինացին: