Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը չի կարող ազդել հայ-թուրքական հարաբերությունների վրա: Այդ մասին Երևանում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը միանգամայն այլ հարց է, այն մեծապես կախված է Թուրքիայի դիրքորոշումից, քանի որ Հայաստանն արդեն արել է իր կողմից ամեն ինչ այդ գործընթացի զարգացմանը նպաստելու համար»,-ասել է նախարարը:
Անդրադառնալով Թուրքիայի կողմից Ֆրանսիայի հասցեին հնչող սպառնալիքներին՝ Նալբանդյանը նշել է, որ դրանք չափազանց թույլ են հաջողություն ունենալու համար»:
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կքննարկի 2011թ. դեկտեմբերի 22-ին ԱԺ-ի ընդունած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիան սպառնում է լիովին խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ: