Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից հունվարի 16-ից 22-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, ոսկու գնման գինն այս շաբաթ կկազմի 18787.41 (+452.84), բացթողնման գինը` 20421.10 (+492.22) դրամ, արծաթի գնման գինը` 341.03 (+9.2), բացթողնման գինը` 370.69 (+10.0), պլատինի գնման գինը` 16834.03 (+685.69), բացթողնման գինը` 18297.86 (+745.32), իսկ պալադիումի գնման գինը կկազմի 7270.70 (-139.79), բացթողնման գինը` 7902.94 (-151.94) դրամ: