16 հունվարի 2012 - 17:37 AMT
Աջափնյակի վարչական շրջանի մի շարք փողոցներ վաղը կջրազրկվեն

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, հունվարի 17-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Լուկաշին թաղամասի, Չուխաջյան, Թերլեմեզյան, Գր. Զոհրապ, Միրաքյան, Մելիքյան փողոցների, Հասրաթյան 25/4 շենքի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: