17 հունվարի 2012 - 08:52 AMT
Հունվարի 18-ին օրվա երկրորդ կեսից Հայաստանում սպասվում է ձյուն և օդի ջերմաստիճանի նվազում

Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցած ԱԻՆ ղեկավար կազմի ամենշաբաթյա խորհրդակցությանը նախարար Արմեն Երիցյանին զեկուցվել է, որ այսօր Հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, սակայն արդեն հունվարի 18-ին օրվա երկրորդ կեսից սպասվում է ձյուն, ինչպես նաև օդի ջերմաստիճանի նվազում։

Նախարարին նաև զեկուցվել է, որ արդեն սկսվել է ԱԻՆ ստորաբաժանումների տարեկան հաշվետվությունների ամփոփումը, և փետրվարի սկզբին նախարարությունը պատրաստ կլինի ներկայացնելու վերջնական հաշվետվությունը։