Հունվարի 16-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 15, 16 և 17 տարեկան 4 երիտասարդի:
Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք հունվարի 12-ին «Նոր Զովք» խանութից գողացել են 50.000 դրամ ընդհանուր արժողության խմիչք: Կատարվում է նախաքննություն: