17 հունվարի 2012 - 13:49 AMT
Ռուսաստանն անթույլատրելի է համարում ցանկացած ռազմական հարված Իրանի ուղղությամբ

Ռուսաստանն անթույլատրելի է համարում ցանկացած ռազմական հարված Իրանի ուղղությամբ, երեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Գենադի Գատիլովը, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Հարվածներն Իրանին միայն կսրեն իրավիճակը: Դա անթույլատրելի է»,-ասել է Գենադի Գատիլովը:

Նոյեմբերի սկզբին ՄԱԳԱՏԷ-ն զեկույց հրապարակեց, որից հետևում է, որ Իրանը շարունկում է մշակել միջուկային զենք: Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներ են սահմանել ԱՄՆ-ն, Կանադան, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև ԵՄ մի քանի երկրներ:

Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները: