17 հունվարի 2012 - 13:57 AMT
Կայացել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի խորհրդի նիստը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Խորհրդին է ներկայացվել Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի երկու ճանապարհային հանգույցների նախագծման, շինարարության կառավարման և վերահսկման խորհրդատուի ծառայությունների փոփոխված տեխնիկական առաջադրանքը: Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի արդյունքում վարչապետը հանձնարարել է լրամշակել այն՝ ներկայացված առաջարկություններով:

Այնուհետև, խորհուրդը հաստատել է Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի երկու ճանապարհային հանգույցների նախագծման, շինարարության կառավամրման և վերահսկման խորհրդատուի ընտրության մրցույթի շրջանակում հետաքրքրության հայտեր ներկայացրած կազմակերպությունների կարճ ցուցակը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: