Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննություն է սկսել Հոլիվուդի այգիներից մեկում տղամարդու մարմնից անջատված գլխի հայտնաբերման փաստի առնչությամբ: Ըստ նախնական տվյալների, տղամարդը հավանաբար 40 տարեկան հայ է: Ոստիկանությունը մտադիր է պարզել անձի ինքնությունը ատամների փորձաքննության միջոցով, գրում է Los Angeles Times-ը:
Պոլիէթիլենե տոպրակի մեջ փաթաթված գլուխը հայտնաբերել են շներին զբոսանքի տարած երկու կանայք:
Ըստ ոստիկանության, դատելով գլխի վիճակից, մարդը մահացել է բոլորովին վերջերս:
Այժմ որոնողական աշխատանքներ են տարվում՝ այդ տարածքում մարմնի այլ հատվածներ հայտնաբերելու ուղղությամբ: