Ինտերնետում հայտնվել են Windows Phone 7-ով աշխատող Sony սմարթֆոնի լուսանկարները, գրում է CNET-ը։Պետք է նշել, որ ավելի վաղ Sony-ի նախագահ Բերթ Նորդբերգը The Wall Street Journal-ի հետ զրույցում նշել էր, որ դեռևս շահութաբեր չի համարում ներդրումներ կատարելը Windows Phone օպերացիոն համակարգի համար։ Նրա կարծիքով այն այդքան լավը չէ, որքան Android-ը։
Sony ընկերությունը դեռևս ոչ մի մեկնաբանություն չի արել այս տեղեկատվության հետ կապված։ Sony-ին իր Xperia մոդելի Android սմարթֆոնների շարքով վերջերս, կասկած անգամ չթողեց, որ կարող է Windows Phone-ով աշխատող սմարթֆոն թողարկել։ Մնում է սպասել Sony-իի հետագա քայլերին։