Թուրքիան, կարծես, այնքան է կորցրել հույսը Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը կասեցնելու հարցում, որ պատրաստ է կառչել ցանկացած արտահայտությունից, որը թեկուզ մի փոքր համահունչ է իր ժխտողական քաղաքականությանը:
Այդպես, թուրքական ծայրահեղ ազգայնական «Այդինլիկ» թերթը որպես երախտիքի նշան շապիկին զետեղել է ֆրանսիացի քաղաքական գորիծ Ռոբերտ Բատինդերի լուսանկարը՝ որը դեմ է օրինագծի քննարկմանը՝ հիմնավորելով դա նրանով, որ 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունը 1915թ. միջազգային հանրությունը դեռ Ցեղասպանություն չի ճանաչել:
Նման դիրքորոշումը բավականին տարօրնակ է, քանի որ հայտնի է, որ բազմաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Հարց է առաջանում՝ որն է այն սահմանը, որից այն կողմ Բատինդերը կճանաչի Ցեղասպանությունը որպես փաստ:
Մինչդեռ, թուրքական թերթի այդ ժեստը մեկ անգամ ևս ապացուցում է, որ թուրքական դիվանագիտությունը կառչել է նման գործողություններից՝ իր գաղափարներն առաջ մղելու համար:
Ֆրանսիայի Սենատի Սահմանադրական հանձնաժողովը դեմ է հանդես եկելՀայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին՝ ընդունելով սենատորների միջնորդությունը, որոնք դեմ են այս օրինագծին:
Ըստ սույն որոշման, Սենատը կքննարկի օրինագիծը, սակայն մինչ ընդհանուր քվեարկությունը հաշվի կառնվի վերոնշյալ հանձնաժողովի կարծիքը:
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կքննարկվի Սենատում հունվարի 23-ին: Թուրքիան սպառնում է օրինագծի ընդունման դեպքում ամբողջապես խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ: