«Հոկտեմբերի 27-ի» գործով դատապարտված, ապա արդարացված Նաիրի Բադալյանը ցանականում է դիմել ՀՀ նախագահին` հանցագործության մասին հաղորդագրությամբ: Բադալյանը իրավապահ մարմինների մի շարք աշխատակիցների, այդ թվում նաև Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին մեղադրում է «Հոկտեմբերի 27-ի» գործով իրեն կտտանքների ենթարկելու քրեական գործը ապօրինի կերպով կարճելու մեջ:
Մամուլի ասուլիսին Բադալյանը իր 12-ամյա երկար պատմությունն է պատմել` պահանջելով փոխհատուցել նյութական, ֆիզիկական և բարոյական վնասները, քանի որ խոշտանգումների փաստը հաստատվել է նաև հայկական դատարանի կողմից, և ԱՄՆ իշխանությունների, որոնք իրեն այդ հիմքի վրա տվել են քաղաքական փախստականի կարգավիճակ: «Ես առաջին և միակ հայն եմ, ում ամենաբարձր դաշնային մակարդակում տրվել է քաղաքական փախստականի կարգավիճակ»,-հպարտությամբ ընդգծել է նա:
Նա նաև ընդգծել է, որ նա իրեն հասցված վնասի փոխհատուցումը պահանջելու է ամենաբարձր մակարդակով և չի սահմափակվի միայն եվրոպական դատարանով. անհրաժեշտության դեպքում կհասնի նաև ՄԱԿ:
Իր կրած խոշտանգումների դիմաց Բադալյանը պահանջում է 10 մլն դոլար փոխհատուցում: